ՄԵՐ ՄԱՍԻՆ

<<Խաչատրյան Մոբիլսերվիս>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թ.-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Արթուր եվ Կարեն Խաչատրյան եղբայների կողմից։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալել է ավտոկոսմետիկայի եվ ավտոխնամքի ոլորտում սկզբնական շրջանում հանդիսանալով միայն SONAX աշխարհահռչակ ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ-ում, այնուհետև ընկերությունը սկսեց համագործակցել մի շարք այլ արտադրող կազմակերպությունների հետ, իսկ 2013 թ.-ից սկսեց իր սեփական արտադրությունը: 2023թ․-ից  Խաչատրյան ընկերության  խմբին ավելացավ  Katill/ Կաթիլ   բրենդի՝ կենցաղային քիմիայի տեսականին, որն արդեն հասանելի է հայ սպառողին։Արտադրության հիմնական առանձնահատկությունն այն է, որ շեշտը մեծապես դրվում է որակի վրա։ Հումքը բացառապես եվրոպական է։ Ընկերությունը այժմ իրականացնում է ավտոլվացման և ինքնասպասարկման ավտոլվացման կայանների չափագրում, տեղադրում և սպասարկում, հետագայում ապահովելով երաշխիքային և հետերաշխիքային սպասարկումն ու անհրաժեշտ նյութերի մատակարարումը: